Երևան`   +21 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 օգոստոսի, 2019 թ.

«Դու պետք է ճախրես». Արա Գևորգյանի մենահամերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

247
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 18:20
«Դու պետք է ճախրես». Արա Գևորգյանի մենահամերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

ՀՀ վաստակավոր արտիստ, երգահան Արա Գևորգյանը 18 տարի անց հանդիսատեսին կներկայանա բարեգործական մենահամերգով, որը կրում է «Դու պիտք է ճախրես» խորագիրը: Այսօր հրավիրած մամուլի ասուլիսին Արա Գևորգյանը նշեց, որ ամբողջ հասույթը կտրամադրվի «City of Smile» բարեգործական հիմնադրամին՝ քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումն իրականացնելու համար:

«Ես ոչ մի անգամ Հայաստանում փողով համերգ չեմ տվել, ոչ մի միջոցառման համար չեմ վճարվել, դա իմ անձնական ցանկությունն է եղել, և այս անգամ նույնպես համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է մեր երեխաներին: Նրանք մեր աջակցության կարիքն ունեն, և ես բոլորին կոչ եմ անում կանգնել իմ կողքին»,- ասաց երգահանը:

Նշենք, որ համերգը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: