«Լուսավոր Հայաստանը» նոր նախագիծ է ներկայացրել
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը ներկայացնում ենք ստորև. «Համաձայն հարկային օրենսգրքի՝ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձ է նախատեսվում վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց համար, որոնց շարքում ներառված չեն այն քաղաքացիները, ովքեր աշխատում են ծառայությունների մատուցման կամ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերի հիման վրա: Այդ պայմանագրերով, սակայն, չկա որեւէ տարբերակում ինչպես եկամտային հարկի դրույքաչափի, այնպես էլ վճարման կարգի վերաբերյալ: Հետեւաբար, կարծում ենք, որ նման սահմանափակումը չունի որեւէ հիմնավորում եւ առաջացնում է չհիմնավորված խտրականություն: Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է օրենսդրական փոփոխություն, որով նախատեսվում է հարկային օրենսգրքով սահմանված արտոնությունը կիրառել նաեւ ծառայությունների մատուցման եւ քաղաքացիաիրավական բնույթի այլ պայմանագրերով աշխատող քաղաքացիների նկատմամբ: Կից ներկայացնում ենք նախագծի հղումը»: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00