Երևան`   +21 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

854
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 14:00
Եվրոպան պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ

Հուլիսի 15-ին Բրյուսելում բացվել է Եվրամիության արտաքին գործերի նախարարների նստաշրջանը: Դրա օրակարգում Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու հարցն Է:

Բանն այն է, որ Բրյուսելը անօրինական է համարում Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նավթի հորատումը: Անկարան էլ վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները և դրանք համարում սեփական:

Ավելի վաղ, Անկարան Կիպրոս էր ուղարկել «Ֆաթիհ» նավը ՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը: Կիպրոսի իշխանությունները հունիսի 10-ին արտոնել էին թուրքական հորատող նավի անձնակազմի անդամների ձերբակալությունը։ Չնայած դրան, Թուրքիան երկրորդ «Յավուզ» նավն էր ուղարկել՝ օֆշորային երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու համար։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է պաշտպանել կիպրոսցի թուրքերի իրավունքները օֆշորային հանքավայրերում, այդ թվում ՝ զինված ուժերի կիրառմամբ:

Ռոյթերսի հաղորդմամբ՝ պատժամիջոցների վերաբերյալ փաստաթղթում կոչ է արվում վերանայել Եվրոպական նեդրումային բանկի կողմից Թուրքիային վարկավորումը: Անկարայի գործողությունների հանդեպ իրենց անհանգստությունն են հայտնել նաև Իսրայելն ու Եգիպտոսը:

Թուրքիային պատժելու մտադրության մասին դեռ հունիսին հայտարարել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կոդ Յունկերը: