Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մեծ Բրիտանիան կարող է ազատ առևտրի գոտու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ-ի հետ

788
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 13:20
Մեծ Բրիտանիան կարող է ազատ առևտրի գոտու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ-ի հետ

Մեծ Բրիտանիայի վարչապետի թեկնածու, Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնը մտադիր է վարչապետ դառնալու դեպքում Եվրամիությունից դուրս գալուց հետո ԱՄՆ-ի հետ առևտրի գոտու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել: Քաղաքական գործչի շրջապատում կարծում են, որ համապատասխան պայմանագրի ստորագրումն ի ցույց կդնի միջազգային շուկայում Մեծ Բրիտանիայի լուրջ մտադրությունը: Այդ մասին գրել է The Times-ը:

«Եթե մենք առևտրային հարցում համաձայնության գանք, ապա կարող ենք այլ պայմանագրեր էլ կնքել»,-նշել են Բ. Ջոնսոնի թիմակիցները: Որպես Բ. Ջոնսոնի՝ ԱՄՆ այցի ժամկետ նշվում է սեպտեմբերի 17-ը. այդ օրը պետք է տեղի ունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանը:

«Թայմս» թերթի հաղորդմամբ՝ ԱՄՆ հետ առևտրային համաձայնությունը սակայն կարող է ավելի շուտ տեղի ունենալ, քան Բրեքսիթի ժամկետն է՝ հոկտեմբերի 31-ը: Մեծ Բրիտանիան կարող է ԱՄՆ հետ առևտրային սահմանափակ համաձայնագիր կնքել, ինչպես նաև նախանշել առևտրային ամբողջական համաձայնագրի սահմանները: