Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

487
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 16:10
Որքա՞ն պատահար է գրանցվել անցած շաբաթվա ընթացքում

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հուլիսի 1-7-ը գրանցվել է 770
դեպք, որից 538-ը՝ արտակարգ:
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 159 կենցաղային կանչ, 466 հրդեհի ահազանգ, 44 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 8 և տուժել 74 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 10 քաղաքացի:
Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 50 դեպք, որից 21-ում փրկարարները օձեր են հայտնաբերել:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 7 դեպք, տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: