Երևան`   +16 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Նախարարն իր տեղում չէ, այդ պատճառով էլ Սևանա լիճը վատ վիճակում է». Ոսկան Սարգսյան

273
Երկուշաբթի, 15 հուլիսի, 2019 թ., 14:25
«Նախարարն իր տեղում չէ, այդ պատճառով էլ Սևանա լիճը վատ վիճակում է». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը Ֆեյսբուքում գրել է ․«Ցյուրիխի տեխնիկական համալսարանի գիտնականները շուրջ 500 քաղաքների համար հաշվարկել են կլիմայի փոփոխության հետևանքները (2000-2050թթ, 2 աստիճան բարձրացում):
Երևանի համար կանխատեսումը մեղմ ասած այնքան էլ լավը չէ, ամառը ջերմաստիճանը կավելանա մինչև 7.6, ձմեռը 5.2 աստիճանով, համադրելի կլինի Տաշքենտի այժմյան կլիմայի հետ: Հայաստանում լայնամասշտաբ անտառպատումը և ջրամբարաշինությունն անհրաժեշտություն է»: Նախարարը չգիտի, թե ինչպես է գրվում Տաշքենդ բառը, սակայն եղանակի 30 տարվա կանխատեսման մասին է իրազեկում։ Նախարարն իր տեղում չէ, այդ պատճառով էլ Սևանա լիճը վատ վիճակում է, ապօրինի ծառահատումները շարունակվում են»։