«Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը հստակ է՝ ՍԴ դատավոր և անդամ տարանջատումը մտացածին է». Ա. Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջոեւմ գրել է. «Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը՝ վեթինգի և Վահե Գրիգորյանի իրավաքաղաքական հայտարարության մասին Վենետիկի հանձնաժողովի լիագումար նստաշրջանը ամփոփող փաստաթղթում Հայաստանին վերաբերող հատվածները հատկանշական են մի քանի դրվագներով: Եվ այսպես՝ հանձնաժողովը փաստել է՝ 1. «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, ԿՈՉ ԱՐԵՑ իր կողմնակիցներին ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահը (Բուքիքիոն) վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն ՊՆԴԵՑ, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»: «ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ է ձեռք բերվել, որ բոլոր պաշտոնավարող դատավորների ընդհանուր ՎԵԹԻՆԳԸ ոչ անհրաժեշտ ոչ էլ օգտակար կլինի: Փոխարենը, պետք է ամրապնդվեն կարգապահական ընթացակարգերը և ստեղծվի կապ եկամուտների հայտարարագրման համակարգի հետ։»։ Կարծում եմ կարիք չկա երկար-բարակ բացատրել, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքով արգելափակման կոչը և դրան հետևած միջոցառումները չեն համարվել սահմանադրությանն ու միջազգային ստանդարտներին համապատասխան, ակնհայտ շարադրված է քաղաքական պատճառը այդ վարքագծի, դե իսկ վեթինգն էլ մեղմ ասած համադարման չէ, անհրաժեշտ չէ, օգտակար չէ, ուստի իշխանությունները համաձայնվել են այդ մտքից հրաժարվել, ինչն իհարկե խիստ խրախուսելի է: 2. Հանձնաժողովի մյուս կարևոր շեշտադրումը Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված թնջուկին է վերաբերում: Հանձնաժողովը տեղեկացվել է Վահե Գրիգորյանի մեկնաբանություններին և արդյունքում շեշտել հետևյալը. |
«ՀՀ սահմանապահ զորքերն ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը լրիվ անհամեմատելի բաներ են». Վրթանեսյան
3418:36Հայտնի բժիշկ Արայիկ Ղարիբյանը լքեց ԵԿՄ-ի շարքերը
5418:18«Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան
6718:00«Այսպիսին է հայկական բնակավայրերի՝ «ապագա կա ապագա»-ն». Արթուր Եղիազարյան
6617:36«Այսօր տեղի ունեցածի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում». Տիգրան Աբրահամյան
7617:30«Սա գրվող պատմություն է մի նոր». Ալեն Սիմոնյան
7817:18