Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Ադրբեջանում 500-ամյա ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով հոսպիտալացվածների մեջ կան արտասահմանցիներ

304
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 21:25
Ադրբեջանում 500-ամյա ծառի ճյուղի կոտրվելու հետևանքով հոսպիտալացվածների մեջ կան արտասահմանցիներ

Այսօր առավոտյան Ադրբեջանի Շեքիի խաների պալատի մոտակայքում 500-ամյա ծառի ճյուղը կոտրվել ու ընկել է զբոսաշրջիկների վրա: Տուժել է 19 մարդ, որոնց մի մասն առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Տուժածներից 2-ը Ռուսաստանի, 5-ը Սիրիայի քաղաքացիներ են:

Վիրավորներից 4-ը՝ մեկ ադրբեջանցի և 3 սիրիացի, տեղափոխվել են Բաքու՝ տրավմատոլոգիայի ինստիտուտ: