Քարաթափումից մահացածները մայր ու դուստր են. Լոռու մարզպետարան
Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետևանքով մահացել են «Գազել» մակնիշի մեքենայի վարորդի 35-ամյա կինն ու 12-ամյա դուստրը: Ողբերգական պատահարի առիթով Լոռու մարզպետարանը հայտարարություն է տարածել. «Խոր վշտով տեղեկացանք, որ այսօր 13:56-ին ԱԻՆ Լոռու մարզային վարչության հերթապահություն ահազանգ է ստացվել, որ Նեղոց համայնքի հարակից մայրուղում քարաթափման հետևանքով մահացել են «Գազել» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք ուղևորներից երկուսը: 1984 թվականին ծնված Վարդան Մկրտումյանն իր կնոջ և դստեր հետ այդ պահին գտնվել է մեքենայի ներսում: Կինը՝ Կարինեն և դուստրը՝ Լիլիան կյանքի հետ անհամատեղելի ծանր վնասվածքների հետևանքով մահացել են, իսկ Վարդան Մկրտումյանը ողնաշարի կոտրվածքի նախնական ախտորոշմամբ տեղափոխվել է Երևան: Աղետի պահին տարածքում եղել է նաև Վազ 21-04 մակնիշի ավտոմեքենա, որի մեջ, բարեբախտաբար, ուղևորներ չեն եղել: |
Խցում հայտնաբերվել է ձերբակալվածի դին
12923.04.2024, 18:24Մալայզիայում ուղղաթիռների բախման հետևանքով կան զոհեր (տեսանյութ)
51823.04.2024, 09:48Կապանում 35-ամյա տղամարդը սպանել է 63-ամյա տղամարդուն, ապա *** դին և թաղել իր այգում
14622.04.2024, 19:18«Մալաթիա» տոնավաճառում տեղի ունեցած հրդեհը՝ լուսանկարներով (լուսանկար)
11922.04.2024, 15:48Հրդեհ՝ «Մալաթիա» տոնավաճառում (տեսանյութ)
11922.04.2024, 13:18Վորոնեժում գործարան է այրվում (տեսանյութ)
36422.04.2024, 11:30