Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

«Բարի գործ անելը ճանապարհ սարքելն է, ոչ թե հսկա խաչարձաններ տնգցնելը». Կարեն Անտաշյան

478
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 20:10
«Բարի գործ անելը ճանապարհ սարքելն է, ոչ թե հսկա խաչարձաններ տնգցնելը». Կարեն Անտաշյան

Բանաստեղծ Կարեն Անտաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևի մարդաբաններն ավելի լավ կհասկանան՝ Հայաստանի բազմաթիվ բնակավայրերում և միջքաղաքային ճամփեզրերին հսկա խաչեր տեղադրելու մոդան որտեղից է ծագում, հավանաբար, նախկին իշխանությունների կողմից խրախուսվող կույր կրոնականացման դրսևորումներից է, որ ինչպես միշտ մեր ժողովրդի մեջ գաղափարական և հոգևոր բովանդակությունը շրջանցելով հիմնականում ֆետիշիստական իրա-ձևապաշտության է հանգել: Հնարավոր է՝ նաև որոշ դեպքերում սա ֆինանսավորող, թույլատրող ու հանդուրժողները համոզված են, որ բարի գործ են անում իրենց երկրի ու բնակավայրի համար ու չեն տեսնում, որ օգտակար ու գործուն ենթակառուցվածքներ ստեղծելու փոխարեն շինում են զարհուրելի ու տգեղ, հակաէսթետիկ ու անգամ շրջակա միջավայրի համար վտանգավոր մոնումենտներ, ինչպես իր գվվոցով մերձակայքի կենդանիներին ապրել խանգարող Ապարանի խողովակաշեն խաչն է: Երևի թե ժամանակն է, որ սրա մասին ավելի բարձր ամբիոններից ու ավելի ինստիտուցիոնալ մակարդակում խոսվի ու կանոնակարգվի մի ձև: Ինքնագործ բարերարներին պետք է հորդորել, որ բարի գործ անելը ճանապարհ սարքելն է, ջրագիծ անցկացնելը, բուժկետ, դպրոց ու մանկապարտեզ վերանորոգելը, բայց ոչ հսկա խաչարձաններ տնգցնելը: Մեր նախնիները խաչքարի վեհաշուք գեղեցկությանն ու քրիստոնեական մինիմալիստական ասկետիզմին են հասել, գոնե էդ ժառանգությունը հարգեք, այ բարբարոսներ»: