Երևան`   +4 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

Լոռիում հսկայական ժայռաբեկորները փլվել են մեքենաների վրա. կան զոհեր

573
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 16:15
Լոռիում հսկայական ժայռաբեկորները փլվել են մեքենաների վրա. կան զոհեր

Այսօր՝ հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Երևան-Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Նեղոց գյուղի վարչական տարածքում հսկայական ժայռաբեկորների փլուզում է տեղի ունեցել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն, որտեղ 2 հոգի, գիտակցության չգալով, մահացել են։ Փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները ճանապարհաշինարարների հետ նշված հատվածում թափված ժայռաբեկորները փորձում են հեռացնել, իսկ ժայռաբեկորների տակ են հայտնվել Գազել մակնիշի 35 XX 233 համարանիշ և Վազ 2104 մակնիշի 34 ZZ 338 համարանիշի ավտոմեքենաներ։ Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածները մայր ու որդի են։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորի ինքնությունը։