Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր». Մ. Առաքելյան

380
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 13:15
«Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր». Մ. Առաքելյան

ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավտովթարները կրճատելու ուղղությամբ աշխատանքները պետք է դառնան առաջնային խնդիր, սակայն դրանով պետք է զբաղվեն բացառապես մասնագետները։

Յուրաքանչյուր հայի պարտքն է լուծում առաջարկելու, ինչպես բազմաթիվ այլ ոլորտներում։

Այսօրվա խնդիրների մեծ մասը հենց բազմաթիվ «մասնագետների» աշխատանքի հետևանքն է, երբ ճանապարհ սարքելուց առաջնային է եղել ատկատի չափը, երբ փողոցների լուսավորությունը չի ունեցել բիզնես հետաքրքրություն,...

Միայն մասնագիտական լուրջ վերլուծությունը հնարավորություն կտա բացահայտելու իրական խնդիրները, հակառակ դեպքում էմոցիոնալ և տեղային լուծումները որևէ լուրջ ազդեցություն չեն ունենալու»։