Երևան`   +15 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում». Կարեն Հովհաննիսյան

366
Կիրակի, 14 հուլիսի, 2019 թ., 11:00
«Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Թուրքիայում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում մեր հարևան երկրում՝ Թուրքիայում: Կապված S-400-ի ձեռք բերման հետ, պատժամիջոցների շրջանակներում հավանականությունը մեծ է, որ Ինջիրլիքի ռազմաբազան տեղափոխվի Իրաքյան Քրդստանի տարածաշրջան... Իհարկե սա շատ ռիսկային քայլ է, բայց կարծես եթե Միշել Փրեգենթի նման մասնագետը, ով ԱՄՆ Հուդսոնի հետազոտական ինստիտուտի Միջին Արևելքի անվտանգության հարցերով փորձագետ է, Իրաքյան Քրդստանի պետական հեռուստաընկերության եթերում նման միտք է արտահայտում, ուրեմն կրակն առանց ծուխ չէ»: