Երևան`   +28 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

«Տեսա վատ կառավարչի արդարացումներ, շատ դեպքերում՝ մանկական արդարացումներ». Վահագն Ավագյան

158
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 21:45
«Տեսա վատ կառավարչի արդարացումներ, շատ դեպքերում՝ մանկական արդարացումներ». Վահագն Ավագյան

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չէի անդրադառնա այս թեմային այսքան շուտ, բայց հետևելով, թե ինչպես են պատգամավոր, նախարար, փոխնախարար, իրանց գործերը թողած, հավաքվել իրար գլուխ ու գլխապատառ Հայկոյի հարցազրույցն են տարածում, իբրև բոլոր հարցերին համոզիչ պատասխաններ են տրվում, չեմ կարող չասել, որ ինքս էլ նայեցի այդ հարցազրույցը և տեսա վատ կառավարչի արդարացումներ, շատ դեպքերում՝ մանկական արդարացումներ և փորձ իր չհաջողված գործերն ու իր չհաջողված ջանքերը «վաճառել» հանրության վրա։

Ես ամենևին կասկած չունեմ, որ Հայկը հսկայական ջանքեր է գործադրում խնդիրներին լուծումներ գտնելու համար, բայց նաև կասկած չունեմ, որ կառավարիչին գնահատում են ոչ թե ջանքերի այլ արդյունքի համար։

Ջոբսն էր, եթե չեմ սխալվում, ասել, որ պետք է աշխատել ոչ թե 24 ժամ, այլ գլխով:

Մենք ունենք տապալված աղբահանության պլանավորում և տապալվող արդարացումներ դա չկատարելու համար․․․

Դե իսկ պատգամավոր նախարար ու փոխնախարար պրոպագանդիստներին էլ պետք է ասեմ՝ ձեր «կասկածելի աջակցությամբ» դուք վատացնում եք իրավիճակը, քանի որ ճգնաժամը գնալով խորանալու է, իսկ խնդիրներին լուծումներ այդպես էլ չեն տրվելու․․․»: