Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ԱԺ բակում կայացած միջոցառմանը մասնակցել է մայրաքաղաքի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 250 սան

759
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 20:20
ԱԺ բակում կայացած միջոցառմանը մասնակցել է մայրաքաղաքի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 250 սան

Ազգային ժողովի այգում կայացել է «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի բացառիկ համերգը: «Երևանյան ամառ-2019» ծրագրի շրջանակում կազմակերպված համերգին ներկա են գտնվել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներ:

«Այսօր մեր պատանիների համար կարևոր ստուգատեսի օր է: Անկեղծ ասած, ես էլ եմ փոքր-ինչ հուզված, սա կարևոր ստուգատես է նաև ինձ համար: Մեր պատանիներն այսօր ելույթ են ունենալու Հայաստանի պետական ու հոգևոր բարձրաստիճան այրերի ու երևանյան խստապահանջ հանրության առաջ: Իսկ այս համերգից հետո նրանք կնախապատրաստվեն մեծ բեմեր նվաճելուն. հանդես կգան Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, նաև արտերկրում»,- ասել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Մայրաքաղաքի երաժշտական և արվեստի 25 դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը հանդես են եկել բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված բացառիկ ծրագրով: Երեկոյի ընթացքում առաջին անգամ ներկայացվել է մաեստրո Տիգրան Մանսուրյանի «Երևան» նոր ստեղծագործությունը, որը գրվել է հատուկ նվագախմբի համար: Համերգային ծրագիրը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյաններին: