Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

Ոստիկանները փորձում են բացել բնակարանի փակ դուռը. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել

195
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 15:55
Ոստիկանները փորձում են բացել բնակարանի փակ դուռը. բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել

Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացնում է, որ լարված իրավիճակ է Աղբյուր Սերոբ 11/2 հասցեում, որտեղ ժամանած ոստիկանության աշխատակիցները փորձում են բացել բնակարանի փակ դուռը: Նրանք բռնի ուժ են գործադրում ավագանու անդամի նկատմամբ, որը փորձում է խոչընդոտել նրանց մուտքը բնակարան:

Վերջինի խոսքով՝ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:

«Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել»,- ասում է Ենոքյանը՝ կոչ անելով ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՄԻՊ ներկայացուցիչներին գալ նշված հասցե:

Բնակիչները սպառնում են ինքնահրկիզվել:

Մանրամասները՝ տեսանյութում: