Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Բելառուսը Ռուսաստանը շրջանցող ճանապարհ է փնտրում

861
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 16:45
Բելառուսը Ռուսաստանը շրջանցող ճանապարհ է փնտրում

«Բելառուսի իշխանությունների պահանջը՝ բարձրացնել ռուսական հումքի տարանցման սակագինը, արդար է, սակայն գնի շուրջ պետք է պայմանավորվել». այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Կոզակը։

Սակայն ըստ Դ. Կոզակի՝ սակագնի այն չափը, որն առաջարկում է Մինսկը, ձեռնտու չէ Մոսկվային։

«Խոսքը համահարթեցման մասին է, այնտեղ իսկապես նավթի առաքման ամենացածր սակագներն ավելի ցածր են, քան Ռուսաստանում, ավելի ցածր, քան Ուկրաինայում և Եվրոպայում»,- ասել է փոխվարչապետը։

Նախօրեին հայտնի էր դարձել, որ «Գոմելտրանսնեֆտ Դրուժբա» ընկերությունը նամակ է հղել «Տրանսնեֆտ» պետական ընկերությանը, որում տեղեկացրել է օգոստոսի 1-ից նավթի առաքման սակագինը 21,7 տոկոսով բարձրացնելու մտադրության մասին:

Իսկ այսօր Մինսկը հայտնել է օրգանական քլորիդների բարձր պարունակությամբ նավթի փոխարինման ճանապարհային քարտեզի վաղաժամկետ իրականացման մասին, այն, ինչ անվանում են կեղտոտ նավթ:

«Հուլիսի 12-ին ՝ ժամը 13:00- ին մաքրվել է Բելառուսի սահմանից մինչև Ռուսաստանի Դաշնությունում «Ունեչա» արտադրական-դիսպետչերական կայանի նավթատարը», - ասված է բելառուսական ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Այս պատմությունից հետո Բելառուսը մտադրություն է հայտնել մինչև տարեվերջ նավթը գնել այլ երկրներից՝ շրջանցելով Ռուսաստանը: Փորձագետները դա միաանգամայն հնարավոր են համարում, չնայած նրան, որ դա կարող է ավելի թանկ արժենալ Բելառուսի համար: