Երևան`   +30 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 հուլիսի, 2019 թ.

«Այդ ապօրինի գործունեություններից գոյացած սև փողերից ովքե՞ր, որքանո՞վ են մասնաբաժին ունենում». Ոսկան Սարգսյան

173
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 21:15
«Այդ ապօրինի գործունեություններից գոյացած սև փողերից ովքե՞ր, որքանո՞վ են մասնաբաժին ունենում». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոստիկանությունը եռանդուն կերպով պայքարում է ապօրինի ծառահատումների, մարմնավաճառության, թմրանյութերի վաճառքի դեմ։ Սակայն այդ գործը նմանվում է սիզիփոսյան, անօգուտ աշխատանքի, ձեռնարկվող միջոցառումներից ո՛չ ապօրինի ծառահատումները, մարմնավաճառությունը և թմրամոլությունը չեն նվազում։ Հարկ է հասկանալ, թե այդ ապօրինի գործունեություններից գոյացած սև փողերից ովքե՞ր, որքանո՞վ են մասնաբաժին ունենում։ Հասարակությունը դրանից ինչպես անտեղյակ է եղել, այդպիսին էլ մնում է»: