Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 16 ապրիլի, 2024 թ.

«Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում». Ստյոպա Սաֆարյան

419
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 23:10
«Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան լավ նորությունները շատանում են, որոշ կռուժոկների սիրտն ավելի է սևանում։ Կես միլիոնից ավել մարդ (էն էլ որ մեր հասարակությունը ծերացող ու թոշակառու է) ամեն ամիս տաս տոկոս ավել թոշակ է ստանալու, տխրում են։ Քաղաքում տրանսպորտի փոփոխության լույսը թույլ վառվում է, տխրում են։ Երկրի ղեկավարությանը անընդհատ տարբեր երկրներ ու մայցամաքներ են հրավիրում, տխրում են։ Երկրի ներքին եկամուտներն ու արտաքին ֆինանսավորում են ավելանում, տխրում են։ Արցախի հարցով չեն կարողանում դրսից ճնշել, տխրում են... Ես չգիտեմ, թե ինչ մատերիալից պետք է լինես, որ երկրի դանդաղ ու փոքրիկ հաջողություններից տխրես։ Բա որ արագ զարգանանք՝ հավանաբար, ինֆարկտ կստանան...»: