Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Գյումրիում գնացքը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ. նա տեղում մահացել է

240
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 21:40
Գյումրիում գնացքը վրաերթի է ենթարկել 60-ամյա կնոջ. նա տեղում մահացել է

Հուլիսի 12-ին՝ ժամը 19:46-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երկաթգծի 2725-րդ կմ-ին՝ Բայանդուր-Գյումրի հատվածում, Գյումրի քաղաքի կայարան մտնելիս գնացքը վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան կնոջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, կինը Գյումրի քաղաքի բնակիչ Սուսաննա Խաչատրյանն էր, նա տեղում մահացել է: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը:
Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մեքենավարի ինքնությունը: