Երևան`   +22 °C
Այսօր`   Հինգշաբթի, 17 հոկտեմբերի, 2019 թ.

Քննադատությունը տեղ հասավ. մեկնարկել են Սիս գյուղի ասֆալտապատման աշխատանքները

248
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 16:45
Քննադատությունը տեղ հասավ. մեկնարկել են Սիս գյուղի ասֆալտապատման աշխատանքները

«Սիս համայնքում մեկնարկել են ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ տեղադրելով լուսանկարներ:

Հիշեցնենք, որ տեսանյութ էր հրապարակվել, որում Սիս գյուղի երեխաները բողոքում են՝ «Նիկոլն եկավ, խոստացավ, գլխառադ արեց, չսարքեց ճանապարհը»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր այդ հարցին՝ հանձնարարելով վերանորոգել նշված ճանապարհահատվածը: