Երևան`   +10 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

Արփի գյուղում արջը վնասել է ընտանի կենդանիների

149
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 14:55
Արփի գյուղում արջը վնասել է ընտանի կենդանիների

Հուլիսի 12-ին՝ ժամը 09:55-ին, «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ հուլիսի 11-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, Վայոց ձորի մարզի Արփի գյուղի 2-րդ փողոցի թիվ 6/2 տան (սեփականատեր՝ Ա.Խ.) բակում արջը վնասել է 10 հավ, իսկ 1-ին փողոցի 1-ին փակուղու թիվ 2/1 տան (սեփականատեր՝ Մ.Գ.) բակում՝ 6 հավ:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահի օգնականին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում Գյուղատնտեսության և Շրջակա միջավայրի նախարարությունների ներկայացուցիչներին: