Երևան`   +18 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Իրկուտսկում արտակարգ դրություն է հայտարարվել

857
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 14:40
Իրկուտսկում արտակարգ դրություն է հայտարարվել

ՌԴ Իրկուտսկ երկրամասում հուլիսի 11-ից արտակարգ դրություն է հայտարարվել անտառային հրդեհների հետևանքով:

«Իրկուտսկի ղեկավար Սերգեյ Լեվչենկոյի հրամանով ողջ Բայկալյան շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ կապված տարածաշրջանում անտառային հրդեհների հետ»,-ասված է տարածված պաշտոնական հաղորդագրությունում:

Ըստ այդմ՝ արտակարգ իրավիճակի ընթացքում արգելվում է քաղաքացիներին մուտք գործել անտառներ թե՛ հետիոտն, թե՛ տրանսպորտային միջոցներով: