Երևան`   +9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

«Ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար». Մանուկ Նիգոյան

142
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 13:15
«Ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար». Մանուկ Նիգոյան

Համազգային թատրոնի նախկին փոխտնօրեն Մանուկ Նիգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարգելի համաքաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը գրառմանս հիման վրա քննություն է սկսել, պարզելու Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին հասցեագրած մեղադրանքս: Նախ վերահաստատում եմ հետևյալը՝ ես պատասխանատու եմ գրածս և արտաբերածս ամեն բառի և մեղադրանքի համար: ԱԱԾ աշխատակիցն ասում է. «Պարոն Նիգոյան, Կենդանաբանական այգու հետ կապված Ձեր խնդրով վարույթ ենք սկսել»: Ես ուղղում եմ ու խնդրում՝ մեկընդմիշտ ֆիքսել՝ դա իմ խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է, որովհետև քաղաքային բյուջեն չի ծառայում ինձ կամ իմ ընտանիքին, այն ծառայում է բոլորիս, և դրան հասցված յուրաքանչյուր վնաս բոլորիս խնդիրն է»: