Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

430
Շաբաթ, 13 հուլիսի, 2019 թ., 08:55
Տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար Աբգար Մուրադյանի հիշատակին

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հուլիսի 15-ին՝ ժամը 19.00-ին, տեղի կունենա համերգ՝ նվիրված կլարնետահար, մանկավարժ, վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Աբգար Մուրադյանի հիշատակին։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Աբգար Մուրադյան» դուետը (Դավիթ Գյուլամիրյան՝ կլարնետ, Լիլիթ Զաքարյան՝ դաշնամուր) և Կոմիտասի անվան ազգային քառյակը (Էդուարդ Թադևոսյան՝ առաջին ջութակ, Սյուզի Երիցյան՝ երկրորդ ջութակ, Ալեքսանդր Կոսեմյան՝ ալտ, Անժելա Սարգսյան՝ թավջութակ)։ Համերգային ծրագրում կհնչեն Յոհաննես Բրամսի, Շառլ-Մարի Վիդորի, Պակո դի Ռիվերայի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։

Աբգար Մուրադյանն այս տարի կդառնար 75 տարեկան։ Նա իր գործունեությունը կատարողական և կրթական ասպարեզներում նվիրել է կլարնետի ակադեմիական մշակույթի զարգացմանը մեր երկրում: Մեծավաստակ երաժշտի ավանդույթներն այսօր շարունակում են նրա աշակերտները։