Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Երևանում բախվել են Opel-ն ու հացով բեռնված IZH-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

94
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 10:30
Երևանում բախվել են Opel-ն ու հացով բեռնված IZH-ը. վերջինը կողաշրջվել է. կա վիրավոր

Երևանում, այսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։10-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտա-Նար-Դոսի փողոցի խաչմերուկում բախվել են Լոռու մարզի բնակիչ՝ 28-ամյա Արման Ս.-ի վարած Opel Zafira մակնիշի 35 VM 455 համարանիշի և Սևան քաղաքի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Խ.-ի վարած IZH 27175 մակնիշի 521 ԼD 61 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով IZH-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև այնուհետև ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը։

Բախման արդյունքում IZH-ը կողաշրջվել է, և մեքենաները հայտնվել են հետիոտնի համար նախատեսված վայրում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։

Աղբյուրի տեղեկություններով՝ կողաշրջված ավտոմեքենան հաշվառված է «Սևան» հացի գործարանի հաշվեկշռում և բեռնախցիկը բարձված է եղել հացով։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: