Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 24 հոկտեմբերի, 2019 թ.

Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում. «Ժամանակ»

110
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 09:35
Հովիկ Աբրահամյանը նոր բիզնեսներ է հիմնում Ռուսաստանում. «Ժամանակ»

««Ժամանակ»-ը նախօրեին տեղեկացրել էր, որ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը Հայաստանում վաճառում է իր ունեցվածքը։ Մասնավորապես՝ գրել էինք, որ նա ի թիվս այլ բիզնեսների և տարածքների, վաճառքի է հանել Ձորաղբյուր գյուղում գտնվող իր առանձնատունը։

Մեզ հայտնի է դարձել, որ Աբրահամյանը Սյունիքի նախկին մարզպետի օրինակով որոշել է ամբողջությամբ իր ունեցվածքը հանել երկրից, սակայն ի տարբերություն Սուրիկ Խաչատրյանի՝ նա նոր բիզնեսներ է հիմնում ոչ թե Եվրոպայում, այլ Ռուսաստանում։ Մեզ պատմեցին, որ Աբրահամյանը սկսել է հսկայական ջերմոցներ կառուցել Կրասնոդարի երկրամասում»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: