Երևան`   +25 °C
Այսօր`   Շաբաթ, 21 սեպտեմբերի, 2019 թ.

Թուրքիայում գլխաշորը իսլամի պարտադրանք չհամարող հեռուստահաղորդավարի դեմ գործ է հարուցվել

90
Ուրբաթ, 12 հուլիսի, 2019 թ., 09:00
Թուրքիայում գլխաշորը իսլամի պարտադրանք չհամարող հեռուստահաղորդավարի դեմ գործ է հարուցվել

Իսլամական քարոզիչ և թուրքական TELE1-ի հեռուստահաղորդավար Ջեմիլ Քըլըչը սոցցանցում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ գլխաշորը իսլամի թելանդրանք չէ, գրում է Ermenihaber.am-ը:

Այս կապակցությամբ Թուրքիայի դատախազությունը հայտարարել է, որ վերջինիս նկատմամբ հետաքննություն է սկսել:

Քըլըչըը քննադատել է իր դեմ սկսված հետաքննությունը՝ ասելով. «Ի՞նչ է, շարիաթով են առաջնորդվում, ես լուր չունեմ»:

«Իսկապես չեմ հասկանում: Իմ տեսակետն եմ արտահայտում, որ գլխաշորը իսլամական ավանդույթ է, սակայն աստվածային հրաման չէ: Դատախազը իմ դեմ գործ է հարուցում»,-ասել է աստվածաբան Ջեմիլ Քըլըչը:

Այն բանից հետո, երբ թուրքական «Yeni Akit» թերթը տարբեր լուրեր է հրապարակել և թիրախավորել իսլամական քարոզչին, վերջինս հեռացվել է ուսումնարանում զբաղեցրած իր պաշտոնից: