Երևան`   +25 °C
Այսօր`   Ուրբաթ, 20 սեպտեմբերի, 2019 թ.

5 օր անց պարզվել է Զոդի կամրջի վթարի զոհի ինքնությունը

206
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 19:10
5 օր անց պարզվել է Զոդի կամրջի վթարի զոհի ինքնությունը

Արարատի մարզում Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարից այրված «ԳԱԶԵԼ»–ի մահացած ուղևորներից մեկի ինքնությունը 5 օր անց պարզվել է։

Ինքնությունը չպարզված դիակից վերցվել էր արյան նմուշ և նշանակվել դատագենետիկական փորձաքննություն: Արդյունքում պարզվել է, որ մահացածը Երասխ գյուղի բնակիչ 1964 թվականին ծնված Սոֆյա Ոսկանյանն է։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 10-ին մահացել է գազելի ուղևորներից մեկը՝ 20-ամյա Ծաղիկ Համբարձումյանը: