Կոնֆլիկտ՝ «Արսենալ»-ի և Կոսելնիի միջև
2983
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 17:30
![]() Լոնդոնի «Արսենալի» ավագ Լորան Կոսելնիի և ակումբի միջև կոնֆլիկտ է ծագել։ Ֆուտբոլիստը հրաժարվել է թիմի հետ մեկնել ԱՄՆ՝ շրջագայության և նախամրցաշրջանային հավաքի: Ակումբը չի կարողացել հարթել հարաբերությունները և պաշտոնական հայտարարություն է տարածել։ «Շատ հիասթափված ենք Լորանի գործողություններից, որոնք հակասում են մեր կանոններին։ Հույս ունենք լուծել այս հարցը։ Առաջիկայում այլ մեկնաբանություններ չենք տա»,- նշված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք՝ ֆուտբոլիստի՝ ակումբի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2020-ի ամառ։ Կոսելնին «Արսենալ»-ում է 2010 թվականից։ Նա թիմի հետ նվաճել է Անգլիայի երեք գավաթ և երկու Սուպերգավաթ: |

Գևորգ Ղազարյանն առաջադրվել է ՀՖՖ նախագահի պաշտոնում (տեսանյութ)
15710.11.2026, 12:42
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ազգային հավաքականում
15110.11.2026, 10:24
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
23208.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
19708.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
20308.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
16107.11.2026, 12:18
