Երևան`   +32 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 օգոստոսի, 2019 թ.

«Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն». Արթուր Սաքունց

139
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 21:15
«Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն. արդյոք այսօր ԲԴԽ-ի անդամների ընտրության համար տեղի ունեցող դատավորների ժողովի մասնակիցները լիովին անկախ են իրենց որոշումներում, թե՞ ժողովն ընթանում է՝ ըստ նախօրոք որոշված սցենարով: Արդյոք որևէ պետական մարմին զերծ է մնացել, հատկապես ԱԱԾ-ն, որն ամենայն հավանականությամբ ունի դոսյեներ դատավորների նկատմամբ, դատավորների ժողովում ցանկալի որոշումները կայացնելու համար: Սրանք հարցեր են, առանց որոնց պատասխաններն ստանալու, որևէ վստահություն չի կարող լինել դատավորների ժողովի ընդունվելիք որոշումների լեգիտիմության նկատմամբ: Եվ ժողովին մասնակցող դատավորները պետք է, իրենց կոչմանը հավատարիմ մնալով, քաջություն ունենան այս հարցերին պատասխաններ տալու հանրությանը, հակառակ դեպքում որևէ կերպ չի կարող վերականգնվել առանց այն էլ խիստ ցածր հանրային վստահությունը դատական իշխանություն իրականացնող դատավորների նկատմամբ: Հուսով եմ՝ կլսենք արձագանքներ դատավորների կողմից, լրագրողներին էլ կխնդրեմ նշված հարցերը ճշտեն անձամբ ժողովի մասնակիցներից՝ հատկապես դատարանների նախագահներից»: