Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

Փոթորիկ Հունաստանում. կան զոհեր

934
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 12:20
Փոթորիկ Հունաստանում. կան զոհեր

Վեց մարդ է զոհվել Հունաստանում տեղի ունեցած 20 րոպե տևած փոթորկից: Նրանք ՌԴ-ի, Չեխիայի ու Ռումինիայի քաղաքացիներ են և զոհվել են տանիքից, տնակից ու ծառից ընկնելուց: Եվս 100-ն էլ բժշկական օգնության է դիմել:

Փոթորիկը տեղի է ունեցել Խալկիդիկի կղզում, որը զբոսաշրջային հանգստավայր է: Աղետը ծառեր ու մեքենաներ է շուռ տվել, տանիքներ պոկել: Որոշ շենքեր էլ ջրածածկ են եղել:

Հունաստանի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Աղետի վայրում 100 փրկարար է աշխատում: Օդերևութաբանների մեկնաբանությամբ՝ նման եղանակը բնորոշ չէ տարվա այս եղանակին: Նման փոթորիկ Հունաստանի հյուսիսում երբևէ չի եղել: