Երևան`   +12 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ի՞նչ ճակատագիր կունենա Սամվել Բաբայանի նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում. «Ժամանակ»

1198
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 09:10
Ի՞նչ ճակատագիր կունենա Սամվել Բաբայանի նախաձեռնությունը Արցախի ԱԺ-ում. «Ժամանակ»

«Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի շուրջ ծավալված իրադարձությունները շարունակում են մնալ Հայաստանի և Արցախի քաղաքական դաշտի ուշադրության կենտրոնում։

Արցախի խորհրդարանի ամենամեծ խմբակցությունը պատկանում է Սամվել Բաբայանի հիմնական մրցակցին՝ Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին, ուստի, շատերի կարծիքով, դժվար չէ կանխատեսել, թե այն խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա։

«Ազատ հայրենիք» կուսակցության խոսնակ Վահրամ Պողոսյանը, սակայն, «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ այժմ իրենք դիրքորոշում չունեն։ Ավելին՝ Պողոսյանը շեշտեց, թե չի բացառվում, որ «Ազատ հայրենիք»-ը կարող է կողմ քվեարկել»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում