Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Սևանի ափին ու հատկապես թերակղզու տարածքում վերջին տասնամյակներին ձևավորվել է նողկալի վիճակ». Հակոբ Կարապետյան

136
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 08:55
«Սևանի ափին ու հատկապես թերակղզու տարածքում վերջին տասնամյակներին ձևավորվել է նողկալի վիճակ». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը այսօր հայտարարել է. «...առիթ կունենամ այցելել Սևանավանքը՝ հուշարձան, որը եվրոպական մշակույթի վրա Հայաստանի հազարամյա ազդեցության ապացույց է»:

Հուսով եմ, նախագահ Տուսկը բարեհաջող այցելեց Սեւանի թերակղզի, վայելեց Սեւանավանքի շրջակայքի փարթամ միջավայրը. աջից՝ ժանգոտ դոմիկներ ու փոշի, ձախից՝ գույնզգույն առեւտրի տաղավարներ ու փոշի, դեպի Վանք տանող աստիճանահարթակի սկզբին՝ վերջերս լրակառուցված զռլամա ռեստորան-հյուրանոց, ամենուր՝ բարձրաձայն էկլեկտրիկ մերձավորարևելյան երաժշտություն: Եթե, ըստ Տուսկի, Սևանավանքը Եվրոպական մշակույթի վրա Հայաստանի ազդեցության ապացույցն է, ապա վանքը շրջապատող միջավայրը վստահաբար, Հայաստանի վրա պակիստանյան մշակույթի ազդեցության ապացույցն է:

Առանց չափազանցության, կանաչած Սևանը ավելի քիչ է անհանգստացնում ինձ, քան Սևանի ափին ու հատկապես թերակղզու տարածքում վերջին տասնամյակներին ձևավորված նողկալի վիճակը: Չհաշված, որ ամենայն հավանականությամբ, մեկը մյուսի հետևանքն է»: