Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 19 հոկտեմբերի, 2019 թ.

«Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում». Կարեն Հովհաննիսյան

135
Հինգշաբթի, 11 հուլիսի, 2019 թ., 00:05
«Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը բացահայտ ապատեղեկատվություն է տարածում: Այսօր ադրբեջանակն կողմը տարածել է հայտարարություն, որ իբրև թե հայկական կողմը կրակ է բացել Թովուզի շրջանում աշխատող խաղաղ բնակչության վրա: Հրապարակված նկարներն անգամ եթե ոչ մասնագետ մարդը ուսումնասիրի ապա պարզ է դառնում, որ հերթական պրովակացիան է: Նախ նկարներում պատկերված տրակտորի անիվը, որբ իբրև թե վնասված է դիպուկահարի արձակած գնդակից, հին և չոգտագործվող անիվ է, որը ՊԱՏՌՎԱԾ Է երկու տեղով, այնտեղ չկա հրաձգային զենքի հետք: Երկրորդ, տրակտորի դռան պատուհանը, որն իբրև թե վնասվել է կրկին հայ դիպուկահարի կրակոցից: Հաղորդագրության մեջ ասվում է, որ տրակտորիստը կրակոցի պահին եղել է տրակտորում: Սա սուտ է, երբ նայում ենք տրակտորի դռան պատուհանի վրայի ենթադրյալ կրակոցի հետքը, ապա պարզ է դառնում, որ տրակտորիսն առնվազն պետք է ծանր վիրավորում ստացած լիներ, մինչդեռ նա ողջ և առողջ ցուցադրում է, այսպես ասած, հայ դիպուկահարի կողմից արձակված կրակոցի հետքերը: Հաջորդ նկարում արդեն կոտրել են պատուհանը և մեծացրել անցքը : Մեկ նրբություն ևս հաշվի չեն առել: Երբ այդ փամփուշտն անցել է պատուհանի միջով, երբ այն չի կպել տրակտորիստին, այսինքն չի հանդիպել կոշտ արգելքի, այդ ինչպես է պատահել, որ զուգահեռ պատուհանից այդ փամփուշտը չի անցել: Կարծում եմ, որ Ադրբեջանը պարզապես կրկին անցել է սադրելու, որպեսզի արդարացնի առաջնագծում իր դիպուկահարների ներկայությունը»: