Երևան`   +2 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2019 թ.

Խոշոր հրդեհ զոդման կետում. մոխրացած մեքենայի մեջ խոշոր գումար է եղել

461
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 23:20
Խոշոր հրդեհ զոդման կետում. մոխրացած մեքենայի մեջ խոշոր գումար է եղել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքնիիչ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 9-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով: Ժամը 11:45-ի սահմաններում Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող, նույն քաղաքի բնակիչ, անհատ ձեռներեց, 22-ամյա Գագիկ Հ.-ին պատկանող ավտովերանորոգման կետում հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետևանքով նշված վայրում գտնվող՝ Վայք քաղաքի բնակիչ, 42-ամյա Սևակ Խ.-ին պատկանող ВАЗ 2121 մակնիշի 88 XՏ 899 համարանիշի ավտոմեքենայում զոդելու ժամանակ հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է ավտոմեքենան և ավտովերանորոգման կետի ողջ գույքը: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անզոր են եղել կրակի դեմն առնել: Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողներին Սևակ Խ.-ն հայտնել է, որ ավտոմեքենայում եղել է իր անձնագիրը, վարորդական իրավունքի վկայականը, ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը, բանկային քարտեր և 1500 ԱՄՆ դոլար, իսկ ինքը կրել է 2 մլն 500 հազար դրամի վնաս:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: