Երևան`   +21 °C
Այսօր`   Շաբաթ, 20 հուլիսի, 2019 թ.

Զոդի կամրջի վթարի գործով կալանավորվեց «Տոյոտա Հիլուքս»–ի վարորդը

129
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 20:40
Զոդի կամրջի վթարի գործով կալանավորվեց «Տոյոտա Հիլուքս»–ի վարորդը

Արարատի մարզի դատարանն այսօր՝ հուլիսի 10–ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել Զոդի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգական ավտովթարի գործով ձերբակալված «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Սողոմոն Հակոբյանին։

Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Վարորդին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 242-րդ հոդվածի 3-րդ մասով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ):