Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2019 թ.

«Նախագաʹհ ու կառավարությոʹւն՝ վերանշանակումներ կատարեք այս ախոռում, բավական է». Ստյոպա Սաֆարյան

237
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 19:15
«Նախագաʹհ ու կառավարությոʹւն՝ վերանշանակումներ կատարեք այս ախոռում, բավական է». Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե դուք ինձ բացատրեք այս հակասահմանադրական լածիրակությունը. Վերաքննիչ դատարանը իր հայտնի որոշմամբ ետ էր կանչել ընդհանուր իրավասության դատարանի՝ ՍԴ ուղարկած դիմումը: Բայց սրանք չափերն անցել են ու արդեն բացահայտ քրեական դաշտում արածում են. անդամախմբակը իր էշը քշած այդ չեղած դիմումից մաս է առանձնացնում՝ թե բա քննելու եմ... Ազնիվ խոսք, Փաշինյանի տեղը լինեմ, ուղղակի սրանց էն ՍԴ վերին հարկից կնետեմ երկրում արդարադատությունն այսպես տրորելու համար.... Ազգային ժողով, դատարանների ընդհանուր ժողով, նախագահ ու կառավարություն՝ վերանշանակումներ կատարեք այս ախոռում, բավական է.... Սրանք նույն լկտիությամբ էլ մեր բոլորիս դիմումներն էին քննում՝ ինչպես խազեինը հրամայում էր... Վերադարձրեք ՍԴ-ն սահմանադրականության տիրույթներ»: