Երևան`   +13 °C
Այսօր`   Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ.

ՈՒկրաինայի Գլխավոր դատախազությունը կարճել է հայազգի գործարարների հանդեպ հարուցված քրեական գործը 

844
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:55
ՈՒկրաինայի Գլխավոր դատախազությունը կարճել է հայազգի գործարարների հանդեպ հարուցված քրեական գործը 

ՈՒկրաինայի Գլխավոր դատախազությունը կարճել է «Ռեսո Գարանտիա» ապահովագրական ընկերության համասեփականատերերի հանդեպ հարուցված գործը: Միջազգային հետախուզում էր հայտարարվել ուկրաինացի գործարար Լև Խլյավիչի նկատմամբ: Մինչ այդ նա Կիևում քրեական գործ էր նախաձեռնել ապահովագրական ընկերության համասեփակատեր, ղեկավարներ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովների նկատմամբ:

Forbes-ի ռուսական ցուցակում ընդգրկված գործարարները հեռակա կարգով մեղադրվում էին խարդախության մեջ, սակայն նրանց քրեական հետապնդումը դադարեցվել է ենթադրյալ հանցագործությանը մասնակցության ապացույցների բացակայության պատճառով: Մինչդեռ հայ քննիչները մեղադրել են անձամբ պարոն Խլյավիչին շորթման մեջ ։

«ՌԵՍՈ-Գարանտիա» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Իվանովը պաշտոնապես հաստատել է քրեական հետապնդումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդել է «Կոմերսանտը», ինքնին քրեական գործը հարուցվել էր դեռ անցյալ տարվա աշնանը, իսկ ամանորից առաջ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ՆԳՆ-ն Սարկիսովների նկատմամբ հետախուզում է հայտարարել: Սակայն այս տարվա հունիսի 27-ին Ուկրաինայի Գլխավոր դատախազության բարձրաստիճան աշխատակից, արդարադատության ավագ խորհրդական Անդրեյ Շևչենկոն նկարագրել է, թե ինչի հետ է կապված եղել բուն քրեական գործը ։

Բանն այն է, որ 2008 թվականին պարոն Սարկիսովը որոշել էր ձեռք բերել «Ուկրինմեդստրախ» ընկերության բաժնետոմսերի փաթեթի մեկ երրորդը, որը պատկանում էր պարոն Խլյավիչի հսկողության տակ գտնվող կիպրոսյան ընկերությանը: Գործարքի գումարը 17,5 մլն դոլար էր: Գումարի մեծ մասը, 14 մլն դոլարը փոխանցվել է գրեթե միանգամից երկու պայմանագրերի շրջանակներում։ Մնացած մասի փոխանցումը ենթադրվում էր ավելի ուշ, որի համար ձևակերպվել էր Սարկիսովների ընկերություններից մեկի բաժնետոմսերի 10% -ի գրավը։ Այս հիմքի վրա էլ նախկին գործընկերների միջև հարաբերությունները խիստ սրվել են: Հենց այդ ժամանակ էլ Խլյավիչը Ուկրաինայի իրավապահ մարմիններին հայտարարություն էր գրել այն մասին, որ Սարկիսով եղբայրները խախտել են «Ուկրինմեդստրախի» բաժնետոմսերի վաճառքի պայմանագրերից մեկը: «Մինչդեռ գործին ներգրավված Ֆրանսիայի վճռաբեկ (Գերագույն) դատարանին կից քրեագետ-դատական փորձագետները պարզել են, որ այն փաստաթղթերը, որոնց պատճենները ներկայացրել էր Խլյավիչը, կեղծված էին, իսկ Սարկիսով եղբայրները նույնիսկ Ուկրաինայում չէին գտնվում այն պահին, երբ դրանք նրանք իբր «ստորագրել էին»,-ասել է Իգոր Իվանովը։

Նշենք, որ Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները, որոնք ունեն ՀՀ քաղաքացիություն և տարբեր երկրներում Հայաստանի պատվավոր հյուպատոսների պաշտոններ, դիմել են Հայաստանի քննչական կոմիտե առ այն հայտարարություններով, որ Խլյավիչը ոչ միայն փորձել է տիրանալ իրենց բիզնեսին, այլև իրենցից 10 մլն դոլար է պահանջել:

Ըստ «Կոմերսանտի» ձեռքի տակ եղած փաստաթղթերի՝ այս տարվա փետրվարին այդ գերատեսչության հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունը ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով հետախուզում է հայտարարվել, այդ թվում ՝ Ինտերպոլի գծով: Լև Խլյավիչն այժմ Ուկրաինայում է, որն իր քաղաքացիներին չի հանձնում։