Երևան`   +20 °C
Այսօր`   Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.

«Այժմ 28 մեգավատ Վրաստանից ենք ներմուծել, 42՝ Իրանից». Հակոբ Վարդանյան

476
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:50
«Այժմ 28 մեգավատ Վրաստանից ենք ներմուծել, 42՝ Իրանից». Հակոբ Վարդանյան

Այսօր ՀՀ-ի էներգոհամակարգում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Տարածքային կառավարման ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ անհանգստանալու կարիք չկա, խնդիրը դիտարկվում է մասնագետների կողմից:

«Այս պահին Լոռու և Տավուշի մի մասը անջատել ենք Հայաստանի էներգոհամակարգից, միացված է վրացական էներգոհամակարգին: 28 մեգավատ Վրաստանից ենք ներմուծում, 42՝ Իրանից: Իրանից ևս այս պահին ներմուծման ռեժիմով աշխատում ենք, անընդհատ տատանվում է ներմուծման ռեժիմը՝ կապված պահանջարկից: Ամբողջ խնդիրն այն է, որ անսահման չի կարող ներմուծման ռեժիմը լինել, կամ ամբողջ գծերի թողունակությամբ: Էլեկտրամատակարարումը մոտ 70 տոկոսով վերականգնված է»,-հայտնեց փոխնախարարը: