Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է

232
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:10
Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է

Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով աշխատել են արտադրող կայանների պաշտպանական համակարգերը։ Սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։ Հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
Այս պահին համակարգում հաճախականության տատանումներ չկան, կայունությունը վերականգնված է։ Տարվում են վթարավերականգնողական աշխատանքներ, էլեկտրաէներգիայի մատակարարումն աստիճանաբար վերականգնվում է։
Կստեղծվի աշխատանքային խումբ վթարի պատճառների ուսումնասիրման նպատակով։ Արդյունքների մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացվի։