Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները». Էրդողան

817
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 16:20
«Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները». Էրդողան

Թուրքիայի դեմ հարձակման դեպքում Անկարան գործի կդնի ռուսական С-400 հրթիռները: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը՝ Բոսնիա-Հերցեգովինայից վերադառնալուց հետո:

Հրթիռների գնման վերաբեյալ պայմանագիրը Թուրքիան և ՌԴ-ն ստորագրել են 2017թ.: Գործարքի արժեքը 2,5 միլիարդ դոլար է: Հրթիռները նախատեսված են օդատիեզերական հարձակումները ոչնչացնելու համար: Թուրք զինվորականների ուսուցումն արդեն ավարտվել է:

ԱՄՆ-ն կտրուկ էր արձագանքել Թուրքիայի՝ ռուսական հրթիռների գնելու որոշմանը և պահանջել էր, որ Թուրքիան հրաժարվի դրանցից՝ գնելով ամերիկյան զենիթահրթիռային Patriot համալիրները: Թուրքիան պատասխանել է հրաժարումով:

Հուլիսի 9-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը Թուրքիային հիշեցրել էր ԱՄՆ-ի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդեցության՝ 2017թ. օգոստոսի 2-ին ստրոագրված օրենքի մասին: Այն լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանում Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի դեմ։

Հիշեցնենք, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է: