Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

Հայտնի են ԲԴԽ դատավոր անդամների թեկնածուների անունները

128
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 15:45
Հայտնի են ԲԴԽ դատավոր անդամների թեկնածուների անունները

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հունիսի 27-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներ ընտրվելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի թվով 77 դատավորի:

Առաջին ատյանի դատարաններից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թեկնածուների թվով 66 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամների թափուր տեղերի ընտրության քվեաթերթիկում ներառվելու է ներքոնշյալ՝ թվով 11 դատավորի անուն»: Հայտնում են ԲԴԽ մամուլի ծառայությունից: