Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

«Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի». Հակոբ Կարապետյան

678
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 14:45
«Մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի». Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի մետրոպոլիտենից հայտնում են.

ԹԱՐՄԱՑՈՒՄ. այս պահի դրությամբ թունելների մեջ գնացքներ չկան, բոլոր ուղևորները տարհանվել են։ Հոսանքի ընդհատման պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումն ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում: Այնուհետև հոսանքը մասամբ վերականգնվել է, երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել են: Իրավիճակը վերահսկողության տակ է: Մինչև հոսանքի հետ կապված խնդիրների կարգավորումը, մետրոպոլիտենի աշխատանքը կկասեցվի»: