Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 14 հոկտեմբերի, 2019 թ.

«Որևէ միջուկային վտանգ չկա». Դանիել Իոաննիսյան

151
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 14:40
«Որևէ միջուկային վտանգ չկա». Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ատոմակայանից և այլ էներգետիկ հանգույցներից ճշտեցինք, որ՝

- Ատոմակայանը հունիսից պլանային անջատման տակ է, որևէ միջուկային վտանգ չկա:

- Երևանի ջերմաէլեկտրակենտրոնն ու Հրազդանի 5-րդ էներգաբլոկը վթարային անջատված են (դեռևս անհասկանալի զուգադիպությամբ):

- Մեծ հաշվով, աշխատում են միայն հիդրոէլեկտրակայանները, որոնք կարող են ապահովել հանրապետության պահանջների մոտ 30-40%-ը: Հրազդանի ջերմաէլեկտրակայանը, ևս, կարծես, աշխատում է»: