Երևան`   +27 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 հուլիսի, 2019 թ.

«Նիկոլ, մի վախեցիր քո ժողովրդից». Փաշինյանն ու Տուսկը զբոսանքի ընթացքում հանդիպեցին Քոչարյանի աջակիցներին

443
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 14:15
«Նիկոլ, մի վախեցիր քո ժողովրդից». Փաշինյանն ու Տուսկը զբոսանքի ընթացքում հանդիպեցին Քոչարյանի աջակիցներին

Այսօր Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիան էին իրականացնում Երևանում: Նրանք

Հյուսիսային պողոտայից պաստառներով շարժվեցին կառավարության շենք, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը:

Իրավապահ մարմինները, սակայն, թույլ չտվեցին, որ ցուցարարները մոտենան շենքին:

Ասուլիսից հետո Նիկոլ Փաշինյանը և Դոնալդ Տուսկը, դուրս գալով կառավարության շենքից, սկսեցին զբոսնել Հանրապետության հրապարակում:

Քոչարյանի աջակիցները տեսնելով նրանց՝ սկսեցին վանկարկել «Քոչարյան հերոս», «Նիկոլ մի վախեցիր քո ժողովրդից»։ Վարչապետը միջադեպի առնչությամբ արձագանք չտվեց: