Երևան`   +9 °C
Այսօր`   Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.

«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին» նախագիծն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ

710
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 12:10
«ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի մասին» նախագիծն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Կառավարության կողմից ներկայացված «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի մասին» և դրան կից ներկայացված նախագծերի փաթեթն ընդունվեց 72 կողմ, 21 դեմ և 7 ձեռնպահ քվեարկությամբ։

Վերոնշյալ նախագծով առաջարկվում է վարչապետի աշխատակազմում ստեղծել ՄԻԵԴ-ում լիազոր ներկայացուցչի վարչական պաշտոն և նրան աջակցող գրասենյակ։