Երևան`   +10 °C
Այսօր`   Ուրբաթ, 18 հոկտեմբերի, 2019 թ.

«Ոստիկանությունը շարունակում է օպերատիվ տեղեկատվություն տրամադրել այլ կայքի». Ոսկան Սարգսյան

102
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 12:55
«Ոստիկանությունը շարունակում է օպերատիվ տեղեկատվություն տրամադրել այլ կայքի». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեկ երեկոյան Դիլիջանում 26-ամյա երիտասարդ է սպանվել։ Լրատվական կայքերը գրում են այդ մասին, բացի՝ ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։ Ոստիկանությունը շարունակում է օպերատիվ տեղեկատվություն տրամադրել այլ կայքի՝ ինքը համեստորեն լռելով։ Որպես լրագրող իրավունք ունեմ մտածելու կոռուպցիայի մասին։ Հեղափոխությունը եղավ, որ Վալերի Օսիպյանը Վալիրիյ դառնա, գնդապետից՝ գեներալ-մայոր։ Ինչպես նախկին ոստիկանապետը կասեր՝ սթափվեք»։