Երևան`   +32 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

Դանակահարություն՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել

85
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 11:35
Դանակահարություն՝ վրեժխնդիր լինելու շարժառիթով. Վանաձորի բնակչին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի՝ 55-ամյա բնակչի

դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 51-
ամյա համաքաղաքացուն:
Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում
պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:
Այսպես՝ Վանաձոր քաղաքի բնակիչը՝ ծնված 1968 թվականին, տեղեկացել է, որ իր՝ ազատազրկման ձևով
պատիժը կրելու ընթացքում համաքաղաքացի տղամարդը՝ ծնված 1964 թվականին, մտերիմ հարաբերություններ է
հաստատել իր ընկերուհու հետ: Պատժի կրումից հետո վերադառնալով՝ 55-ամյա տղամարդուն հորդորել է հեռու
մնալ ընկերուհուց:
Պարզաբանումներ ստանալու համար՝ 51-ամյա տղամարդը զանգահարել է ընկերուհուն, ով հրաժարվել է
հանդիպել նրա հետ, իսկ տուժողը, զայրանալով պարբերական զանգերից, հեռախոսով հայհոյելով պահանջել է այլևս
չզանգել:
Արդյունքում՝ իր հասցեին հնչեցված հայհոյանքներից վիրավորված և վրեժխնդիր լինելու նպատակով 51-
ամյա տղամարդը գնացել է նախկին ընկերուհու բնակարան և, մարմնական վնասվածք պատճառելու
դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել 55-ամյա տղամարդուն՝ նրա առողջությանը
պատճառելով ծանր վնաս ու դիմել փախուստի:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Վանաձոր քաղաքի՝ 1968թ. ծնված բնակչին
մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես
խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը
հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ
հսկողություն իրականացնող դատախազին: