Երևան`   +33 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 հուլիսի, 2019 թ.

«Ասենք՝ էս պառլամենտը բա՞ն ա, ադեկվա՞տ ա էս իրավիճակին». Էդմոն Մարուքյան

73
Չորեքշաբթի, 10 հուլիսի, 2019 թ., 11:15
«Ասենք՝ էս պառլամենտը բա՞ն ա, ադեկվա՞տ ա էս իրավիճակին». Էդմոն Մարուքյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադաձավ խորհրդարանում քննարկվող հարցերի թեմաներին՝ օրինակ բերելով աշխարհում, մասնավորապես՝ տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրավիճակը:

«Ադրբեջանն ամեն օր պատրաստվում ա հարձակվել մեզ վրա: Մի հատ մեր պառլամենտի քննարկումներին նայեք, էլի: Ասենք՝ էս պառլամենտը բա՞ն ա, ադեկվա՞տ ա էս իրավիճակին: Ձեզ հարց եմ տալիս, էս ինչը որ կա, սա ադեկվա՞տ ա եղած իրողություններին տարածաշրջանում և մեր խնդիրներին. մի հատ մեր խնդիրներին նայեք ու մեր քննարկածներին»,- հայտարարեց Մարուքյանը:

Հաշվի առնելով դահլիճում շարունակվող աղմուկը և տեղից արձագանքող պատգամավորների պահվածքը՝ Մարուքյանն ասաց. «Ես հայտարարում եմ, որ քաղաքական մեծամասնությունը խանգարում ա երրորդ խմբակցության ելույթին, ես գնացի...»: